Պաշտոնական

«Վարդաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը ներկայացվեց հիմնարկի անձնակազմին

08.05.2020
«Վարդաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը ներկայացվեց հիմնարկի անձնակազմին

Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանին։

Արտակ Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց նախկին պետ, արդարադատության գնդապետ Հրաչյա Այվազյանին նվիրված, բարեխիղճ և օրինապաշտ աշխատանքի համար, այնուհետ շնորհավորեց նորանշանակ պետ Մամիկոն Հակոբյանին՝ մաղթելով արդյունավետ, ժամանակի պահանջներին համընթաց և  աշխատանքին նվիրված ծառայություն։

Մամիկոն Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով  քրեակատարողական ծառայության ղեկավարությանն իրեն ցուցաբերած բարձր վստահության համար, ներկաներին վստահեցրեց, որ անձնվիրությամբ և մեծ պատասխանատվությամբ հետամուտ է լինելու ծառայության որդեգրած նոր քաղաքականությանը, աշխատելու է բացառապես օրենքի շահերից ելնելով՝ միաժամանակ հավաստիացնելով, որ թե՛ ինքը և թե՛  անձնակազմը հնարավորինս անթերի ամենօրյա աշխատանքով անշեղորեն կկատարեն իրենց առջև դրված ծառայողական պարտականությունները։