Պաշտոնական

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը

16.09.2020
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով ստեղծված համագործակցության մակարդակը և այդ համատեքստում կարևորելով ԱՀ ոստիկանության հետ այսօր ստորագրված հուշագիրը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակում Արցախի քրեակատարողական վարչությունը կփոխանցվի ԱՀ արդարադատության նախարարությանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ գործընթացի սահուն կազմակերպման և քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման, ազատազրկվածների իրավունքների լիարժեք պաշտպանության գործում ակնկալվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան կառույցների խորհրդատվական աջակցությունը:

Իր հերթին Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել արցախցի գործընկերների հետ քննարկված օրակարգը և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հետագա աշխատանքներին:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

http://president.nkr.am/am/news/workingMeetings/5017/